Թուրքիան զգուշացրել է Սիրիային՝ ահաբեկչական խմբավորումների դիրքերի դեմ հարձակման կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/world-i117464-Թուրքիան_զգուշացրել_է_Սիրիային_ահաբեկչական_խմբավորումների_դիրքերի_դեմ_հարձակման_կապակցությամբ
Թուրքիայի նախագահի խոսնակը Դամասկոսին զգուշացրել է Իդլիբում ահաբեկչական խմբավորումների դեմ հարձակումները շարունակելու կապակցությամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 25, 2020 09:03 Asia/Tehran
  • Թուրքիան զգուշացրել է Սիրիային՝ ահաբեկչական խմբավորումների դիրքերի դեմ հարձակման կապակցությամբ

Թուրքիայի նախագահի խոսնակը Դամասկոսին զգուշացրել է Իդլիբում ահաբեկչական խմբավորումների դեմ հարձակումները շարունակելու կապակցությամբ:

Իբրահիմ Քալինն ասել է.«Մինչև փետրվարի վերջը Սիրիայի զորայիննները պետք է դուրս գնան Իդլիբից»:

Նշելով, որ Անկարան այդ մասին Դամասկոսին տեղեկացրել է Իրանի և Ռուսաստանի միջոցով, Թուրքիայի նախագահի խոսնակն ասել է.«Սիրիան Իդլիբում իր հարձակումները շարունակելու դեպքում, Թուրքիայի կողմից ռազմական ծանր պատասխան է ստանալու»:

Ավելի քան երկու ամիս է, որ սկսվել է Իդլիբ նահանգն ահաբեկիչների ներկայությունից մաքրելու գործողությունը, սակայն  Թուրքիան, որ  դեմ է այդ քայլին, ահաբեկչության դեմ պայքարի պատրվակով  բռնազավթել է Սիրիայի տարածքի մի մասը:

Դամասկոսը և միջազգային շրջանակները խիստ դեմ են Թուրքիայի կողմից Սիրիայի տարածքի բռնազավթմանը: