Թուրքիայի կառավարությունը փակել է սոցիալական ցանցերին հասանելիությունը
Սիրիայում տեղի ունեցած ծանր կորուստների հետևանքով Թուրքիայի կառավարությունը սոցիալական ցանցերը անհասանելի է դարձրել:
Սիրիայի Իդլիբում 33 թուրք զինծառայողների սպանությունից հետո, Թուրքիայում անհասանելի են դարձել Twitter-ը, Facebook-ը, YouTube-ը և Instagram-ը:
Հինգշաբթի երեկոյան, Իդլիբ նահանգում, Սիրիայի բանակայինների կողմից Թուրքիայի դիրքերի դեմ տեղի ունեցած ավիահարձակման հետևանքով սպանվել են 33 և վիրավորվել տասնյակ թուրք զինծառայողներ:
Սրանից երկու ամիս առաջ Սիրիան սկսել է Իդլիբն ահաբեկիչների ներկայությունից մաքրելու գործողությունը, սակայն Թուրքիան, որ դեմ էր այդ քայլին, ահաբեկչության դեմ պայքարի պատրվակով գրավել է Հալեպ նահանգում Սիրիայի տարածքի մի մասը:
Թուրքիայի այդ քայլին խիստ ընդդիմացել է Սիրիան և բազմիցս Անկարային զգուշացրել է այդ քայլի հետևանքների կապակցությամբ: