ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ընդգծել է Աֆղանստանում զավթիչների ներկայությունը շարունակվելու անհրաժեշտությունը
Աֆղանստանի Ազգային միասնության և գործադիր իշխանության ղեկավար Աբդուլլահ Աբդուլլահի հետ հանդիպման ժամանակ, Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպություն՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ընդգծել է այդ երկրում զավթիչների ռազմական ներկայությունը շարունակվելու անհրաժեշտությունը։
Շաբաթ օրը Աբդուլլահ Աբդուլլահի հետ հանդիպման ժամանակ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն ասել է․-«Այս ռազմական կազմակերպությունը և Միացյալ Նահանգներն Աֆղանստանում իրենց ներկայությունը կշարունակեն այնքան ժամանակ, քանի դեռ խաղաղություն չի հաստատվել այդ երկրում։
Աբդուլլահ Աբդուլլահը հանդիպման ժամանակ ընդգծել է կառավարության, կուսակցությունների ու Թալիբան խմբի ներկայացուցիչների մասնակցությամբ աֆղանցիների միջև բանակցություններ անցկացնելու և հրադադար հաստատելու անհրաժեշտությունը։
Կատարում ԱՄՆ-ի ու Թալիբան խմբի միջև այսպես կոչված խաղաղության համաձայնագիր ստորագրվելու շեմին, ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Մարկ Էսպերը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը ժամանել են Քաբուլ:
Նշենք, որ 2001 թվականից ի վեր, ԱՄՆ-ի Աֆղանստան ներխուժման արդյունքում զոհվել են տասնյակ հազարավոր մարդիկ և ոչնչացվել են այդ երկրի ենթակառուցվածքները։