ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ընդգծել է Աֆղանստանում զավթիչների ներկայությունը շարունակվելու անհրաժեշտությունը
https://parstoday.ir/hy/news/world-i117654-ՆԱՏՕ_ի_գլխավոր_քարտուղարն_ընդգծել_է_Աֆղանստանում_զավթիչների_ներկայությունը_շարունակվելու_անհրաժեշտությունը
Աֆղանստանի Ազգային միասնության և գործադիր իշխանության ղեկավար Աբդուլլահ Աբդուլլահի հետ հանդիպման ժամանակ, Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպություն՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ընդգծել է այդ երկրում զավթիչների ռազմական ներկայությունը շարունակվելու անհրաժեշտությունը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 29, 2020 13:04 Asia/Tehran
  • ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ընդգծել է Աֆղանստանում զավթիչների ներկայությունը շարունակվելու անհրաժեշտությունը

Աֆղանստանի Ազգային միասնության և գործադիր իշխանության ղեկավար Աբդուլլահ Աբդուլլահի հետ հանդիպման ժամանակ, Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպություն՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ընդգծել է այդ երկրում զավթիչների ռազմական ներկայությունը շարունակվելու անհրաժեշտությունը։

Շաբաթ օրը Աբդուլլահ Աբդուլլահի հետ հանդիպման ժամանակ  ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն ասել է․-«Այս ռազմական կազմակերպությունը և Միացյալ Նահանգներն Աֆղանստանում իրենց ներկայությունը կշարունակեն այնքան ժամանակ, քանի դեռ խաղաղություն չի հաստատվել  այդ երկրում։

Աբդուլլահ Աբդուլլահը հանդիպման ժամանակ ընդգծել է կառավարության, կուսակցությունների ու Թալիբան խմբի ներկայացուցիչների մասնակցությամբ աֆղանցիների միջև բանակցություններ անցկացնելու և հրադադար հաստատելու անհրաժեշտությունը։

Կատարում ԱՄՆ-ի ու Թալիբան խմբի միջև այսպես կոչված խաղաղության համաձայնագիր ստորագրվելու շեմին, ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Մարկ Էսպերը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը ժամանել են  Քաբուլ:

Նշենք, որ 2001 թվականից ի վեր, ԱՄՆ-ի Աֆղանստան ներխուժման արդյունքում  զոհվել են տասնյակ հազարավոր մարդիկ և ոչնչացվել են այդ երկրի ենթակառուցվածքները։