Թուրքիան ԱՄՆ-ից Patriot հակահրթիռային համակարգեր է խնդրել
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Անկարան դիմելո է Վաշինգտոնին՝ Patriot հակաօդային և հակահրթիռային համակարգերի գնման առաջարկով:
Ռոյտերս լրատվական գործակալության հաղորդման համաձայն, շաբաթ երեկոյան, ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ Դոհայում կայացած հանդիպման ժամանակ, Մեվլութ Չավուշօղլուն նշել է, որ Անկարան այդ համակարգերի կարիքն ունի Սիրիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Իդլիբում արդյունավետ գործողություններ ծավալելու նպատակով:
2018թ. դեկտեմբերին, ԱՄՆ-ի պետքարտուղարությունը 3 միլիարդ 500 միլոն դոլար արժողությամբ Patriot հակահրթիռային համակարգի տրամադրնման համար պայման է ար առաջադրել չգնել ռուսական S-400 համակարգը, սակայն Թուրքիան, անտեսելով այդ զգուշացումը, Ռուսաստանի հետ ստորագրեց համակարգի գնման պայմանագիրը և ստացավ այդ համակարհի մի մասը:
Թուրքիայի այդ քայլից հետո, Սպիտակ Տունն Անկարային սպառնաց տնտեսական ու ռազմական ծանր պատժամիջոցների կիրառմամբ: