Ադրբեջանը կոչ է արել խորացնել ռազմական համագործակցությունն Իսրայելի ռեժիմի հետ
https://parstoday.ir/hy/news/world-i117710-Ադրբեջանը_կոչ_է_արել_խորացնել_ռազմական_համագործակցությունն_Իսրայելի_ռեժիմի_հետ
Ադրբեջանի ֆինանսերի նախարարը Այփաքի ամենամյա նիստում ունեցած ելույթում հայտարարել է, որ Բաքուն ցանկանում է ընդլայնել ռազմական համագործակցությունն Իսրայելի ռեժիմի հետ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 02, 2020 06:56 Asia/Tehran
  • Ադրբեջանը կոչ է արել  խորացնել ռազմական համագործակցությունն  Իսրայելի ռեժիմի հետ

Ադրբեջանի ֆինանսերի նախարարը Այփաքի ամենամյա նիստում ունեցած ելույթում հայտարարել է, որ Բաքուն ցանկանում է ընդլայնել ռազմական համագործակցությունն Իսրայելի ռեժիմի հետ:

Այփաքի կայքը, հղում անելով Ջերուսալեմ փոսթ թերթին, գրել է. «Սամիր Շարիֆովը, կիրակի օրը կայացած Այփաքի նիստում հայտարարել է, որ Իսրայելի հետ Ադրբեջանի համագործակցությունը չպետք է սահմանափակվի միայն նավթային ոորտով: Բաքուն շահագրգռված է ընդլայնել երկկողմ ռազմական հարաբերությունների մակարդակը»:

Ադրբեջանի ֆինանսների նախարարը հավելել է, որ Սիոնիստական ռեժիմը մշտապես ռազմական աջակցություն է ցուցաբերել այդ երկրին:

Չնայած Ադրբեջանում ընթացող բողոքի ցույցերին, վերջին տարիներին Բաքվի կառավարությունն ընդլայնում է համագործակցությունն Իսրայելի հետ, այդ թվում նաև ռազմական ու անվտանգության ոլորտներում: