Թուրքիայում արգելափակել են սոցցանցերը
Իդլիբի իրադարձությունների պատճառով, Թուրքիայում արգելափակել են սոցցանցերը։ Թուրքիայի իշխանությունները Սիրիայի Իդլիբ նահանգում թուրք զինվորականների զոհվելու վերաբերյալ լուրերի ու լուսանկարների հրապարակման և ներքին բողոքների ավելացման վախից, փակել են այդ երկրի սոցիալական ցանցերը։
Rai alyoum թերթի ինտերնետային կայքը երկուշաբթի օրը հղում անելով թուրքական աղբյուրներին գրել է․- «Իդլիբ նահանգում Թուրքիայի ու ընդդիմադիր խմբերի և Սիրիայի բանակի միջև աննախադեպ լարվածության սրման հետևանքով, Անկարայի իշխանությունները հաստատելով Իդլիբում Սիրիայի ռազմաօդային ուժերի հարվածի հետևանքով 33 թուրք զինվորականի սպանությունն արգելափակել են սոցիալական ցանցերը»։
Թուրք օգտատերերն արձագանքելով այդ քայլին, Թվիթերում գրել են․ «Թուրքիայում արգելափակվել են սոցցանցերը, այդ թվում՝ Facebook-ը, Instagram-ը,Twitter-ը և նույնիսկ WhatsApp մեսենջերը, որպեսզի Իդլիբում զոհված և վիրավորված թուրք զինվորականների վերաբերյալ լուրերն ու լուսանկարները չհրապարակվեն»։
Վերլուծաբանների խոսքերով՝ Անկարայի կառավարությունն այդ քայլով փորձում է կանխել ճշմարտության բացահայտումը և ժողովրդական բողոքները։