ԱՄՆ-ը օդային հարված է հասցրել Աֆղանստանում թալիբների դիրքերի վրա
https://parstoday.ir/hy/news/world-i117820-ԱՄՆ_ը_օդային_հարված_է_հասցրել_Աֆղանստանում_թալիբների_դիրքերի_վրա
Աֆղանստանում տեղակայված արտասահմանյան ռազմական ուժերի խոսնակը հայտարարել է, որ չնայած երկու կողմերի միջև վերջերս ձեռք բերված պայմանավորվածությանն ԱՄՆ-ի զինված ուժերը Աֆղանստանի հարավում օդային հարված են հասցրել Թալիբան խմբի դիրքերին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 04, 2020 14:12 Asia/Tehran
  • ԱՄՆ-ը օդային հարված է հասցրել Աֆղանստանում  թալիբների դիրքերի վրա

Աֆղանստանում տեղակայված արտասահմանյան ռազմական ուժերի խոսնակը հայտարարել է, որ չնայած երկու կողմերի միջև վերջերս ձեռք բերված պայմանավորվածությանն ԱՄՆ-ի զինված ուժերը Աֆղանստանի հարավում օդային հարված են հասցրել Թալիբան խմբի դիրքերին:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Սանի Լեգետն ասել է, որ հարձակումն իրականացվել է 11 օրյա հրադադարից հետո, Հալմանդ նահանգի Նեհրսարաջ շրջանում:

Մինչ այժմ զոհերի մասին տեղեկություններ չեն հաղորդվել:

ԱՄՆ-ն և թալիբները անցյալ շաբաթ Կաթարում կնքեցին  համաձայնագիր՝ Աֆղանստանի պատերազմն ավարտելու վերաբերյալ:

Համաձայնագիրը ստորագրելուց հետո ԱՄՆ-ի հանձնառություն է ընդունել չհարձակվել Աֆղանստանում թալիբների դիրքերի վրա, սակայն այս հարձակումը  ցույց է տալիս, որ ամերիկացիները չեն հարգում իրենց տարածաշրջանային և միջազգային պարտավորությունները: