ԱՄՆ-ը օդային հարված է հասցրել Աֆղանստանում թալիբների դիրքերի վրա
Աֆղանստանում տեղակայված արտասահմանյան ռազմական ուժերի խոսնակը հայտարարել է, որ չնայած երկու կողմերի միջև վերջերս ձեռք բերված պայմանավորվածությանն ԱՄՆ-ի զինված ուժերը Աֆղանստանի հարավում օդային հարված են հասցրել Թալիբան խմբի դիրքերին:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Սանի Լեգետն ասել է, որ հարձակումն իրականացվել է 11 օրյա հրադադարից հետո, Հալմանդ նահանգի Նեհրսարաջ շրջանում:
Մինչ այժմ զոհերի մասին տեղեկություններ չեն հաղորդվել:
ԱՄՆ-ն և թալիբները անցյալ շաբաթ Կաթարում կնքեցին համաձայնագիր՝ Աֆղանստանի պատերազմն ավարտելու վերաբերյալ:
Համաձայնագիրը ստորագրելուց հետո ԱՄՆ-ի հանձնառություն է ընդունել չհարձակվել Աֆղանստանում թալիբների դիրքերի վրա, սակայն այս հարձակումը ցույց է տալիս, որ ամերիկացիները չեն հարգում իրենց տարածաշրջանային և միջազգային պարտավորությունները: