Թրամփն ընդունել է որ Աֆղանստանում ամերիկյան զորուժի ներկայությունն անտեղի է եղել
https://parstoday.ir/hy/news/world-i117833-Թրամփն_ընդունել_է_որ_Աֆղանստանում_ամերիկյան_զորուժի_ներկայությունն_անտեղի_է_եղել
Ամերիկյան լրատվական գործակալությունը հրապարակել է ԱՄՆ նախագահի և թալիբանի պաշտոնյաներից մեկի միջև վերջերս կայացած հեռախոսզրույցից մի հատված:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 05, 2020 06:15 Asia/Tehran
  • Թրամփն ընդունել է որ Աֆղանստանում ամերիկյան զորուժի ներկայությունն անտեղի է եղել

Ամերիկյան լրատվական գործակալությունը հրապարակել է ԱՄՆ նախագահի և թալիբանի պաշտոնյաներից մեկի միջև վերջերս կայացած հեռախոսզրույցից մի հատված:

Արևմտյան ԶԼՄ-ները փորձում են մանրամասներ պարզել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Թալիբանի փոխնախագահ Մուլլա Բարադարի հեռախոսազրույցից:

Լրատվամիջոցներից մեկում հրապարակվել է լուր, որում նշվում է, որ հեռախոսազույցում Թրամփն ասել է. «Դուք անկոտրում ազգ եք և ուժեղ  երկիր ունեք: Ես հասկացա, որ դուք պայքարում եք ձեր հողի համար»:

Անդրադառնալով  Աֆղանստանում ամերիկյան զորուժի ներկայությանը, Թրամփը նշել է. «Մենք 19 տարի ներկա էինք ձեր երկրում և դա երկար ժամանակահատված է: Հիմա եկել է արտասահմանյան զորուժն Աֆղանստանից դուրս բերելու ժամանակը»: