Միջազգային քրեական դատարանը հետաքննություն կանցկացնի Աֆղանստանում ամերիկացիների հանցագործությունների վերաբերյալ
Մարտ 06, 2020 05:20 Asia/Tehran
Միջազգային քրեական դատարանը (ICC) հետաքննություն կսկսի Աֆղանստանում ամերիկյան զորքերի կողմից իրականացված պատերազմական հանցագործությունների վերաբերյալ:
Այս մասին հաղորդել է Reuters լրատվական գործակալությունը:
Դատական վճռի համաձայն, հետաքննությունը վերաբերվելու է 2003թ. սկսած Աֆղանստանում ամերիկացի զինծառայողների իրականացրած հանցագործություններին:
Առկա են տեղեկություններ, որ 2003- 2004թթ. ընկած ժամանակահատվածում, Աֆղանստանում և մի շարք այլ շրջաններում գտնվող ամերիկացի զինծառայողները խոշտանգել են ռազմագերիներին, ստորացրել և բռնաբարել:
Պիտակ