Միջազգային քրեական դատարանը հետաքննություն կանցկացնի Աֆղանստանում ամերիկացիների հանցագործությունների վերաբերյալ
https://parstoday.ir/hy/news/world-i117870-Միջազգային_քրեական_դատարանը_հետաքննություն_կանցկացնի_Աֆղանստանում_ամերիկացիների_հանցագործությունների_վերաբերյալ
Միջազգային քրեական դատարանը (ICC) հետաքննություն կսկսի Աֆղանստանում ամերիկյան զորքերի կողմից իրականացված պատերազմական հանցագործությունների վերաբերյալ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 06, 2020 05:20 Asia/Tehran
  • Միջազգային քրեական դատարանը հետաքննություն կանցկացնի Աֆղանստանում ամերիկացիների  հանցագործությունների վերաբերյալ

Միջազգային քրեական դատարանը (ICC) հետաքննություն կսկսի Աֆղանստանում ամերիկյան զորքերի կողմից իրականացված պատերազմական հանցագործությունների վերաբերյալ:

Այս մասին հաղորդել է Reuters լրատվական գործակալությունը:

Դատական վճռի համաձայն, հետաքննությունը վերաբերվելու է 2003թ. սկսած Աֆղանստանում ամերիկացի զինծառայողների իրականացրած հանցագործություններին:

Առկա են տեղեկություններ, որ 2003- 2004թթ. ընկած ժամանակահատվածում, Աֆղանստանում  և մի շարք այլ շրջաններում գտնվող ամերիկացի զինծառայողները խոշտանգել են ռազմագերիներին, ստորացրել և բռնաբարել: