Թուրքիայի նախագահի հայտարարությունը S-400 ՀՕՊ համակարգի գործարկման մասին
Մարտ 06, 2020 14:29 Asia/Tehran
Ռեջեբ Թայիբ Էրդողանն ասել է. «Անկարան ամբողջությամբ ստացել է ռուսական S-400 ՀՕՊ համակարգը և այս համակարգը կգործարկվի առաջիկա ապրիլ ամսին»:
Հղում անելով Ռուսիա Ալ-Յոմ գործակալության ԻՍՆԱ-ն հաղորդել է, որ նշելով այս մասին Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը հավելել է.«Թուրքիան դիմել է ԱՄՆ-ին Patriot ՀՕՊ համակարգ ստանալու համար»:
Վաշինգտոնը բազմիցս Անկարային սպառնացել է, որ ՌԴ-ից S-400 ՀՕՊ համակարգեր գնելու դեպքում պատժամիջոցներ կիրառի այդ երկրի դեմ:
ԱՄՆ-ն նույնպես նախազգուշացրել է, որ ի պատասխան Թուրքիայի քայլի, չեղարկելու է F-35 կործանիչների վաճառքը Թուրքիային:
Պիտակ