Զելենսկի. Ուկրաինան խաղաղություն է ցանկանում Ռուսաստանի հետ
Ուկրաինայի նախագահը հայտարարել է Ռուսաստանի հետ խաղաղության համաձայնագիր ստորագրելու իր երկրի պատրաստակամության մասին:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «Գարդիան» թերթին տված հարցազրույցում ասել է, որ այդ երկրի կառավարությունը կարող է մեկ տարի նվիրել Ռուսաստանի հետ խաղաղ համաձայնագրի ստորագրմանը և այն պետք է գործադրվի, սակայն դրանից ավելի շատ ժամանակի մասին խոսք գնալ չի կարող»:
Խոսելով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ վերջերս կայացած իր հանդիպման մասին, Զելենսկին ասել է. «Նա հասկացավ ինձ»:
Անդրադառնալով Ռուսաստանին Ղրիմի կցմանը և Պուտինի հետ հանդիպման կապակցությամբ ներքին դժգոհություններին, Զելենսկին ասել է. «Կիևի և Մոսկվայի միջև բանտրակյալների փոխանակումը առաջընթացի նշան է»:
Հատկանշական է, որ Ուկրաինայի բանակն ու ԶԼՄ-ները վերջերս Ռուսաստանի զինված ուժերին մեղադրել էին Լուգանսկում իրականացված հարձակումների մեջ: