Թուրքիան կրկին հարձակվել է Իրաքի հյուսիսի վրա. կա 5 զոհ
https://parstoday.ir/hy/news/world-i118062-Թուրքիան_կրկին_հարձակվել_է_Իրաքի_հյուսիսի_վրա._կա_5_զոհ
Թուրքիայի ՊՆ-ն հայտարարել է, որ Իրաքի հյուսիսային Ղանդիլի լեռների ուղղությամբ իրականացված ավիահարձակման հետևանքով սպանվել է ՔԲԿ-ի 5 անդամ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 10, 2020 15:04 Asia/Tehran
  • Թուրքիան կրկին հարձակվել է Իրաքի հյուսիսի վրա. կա 5 զոհ

Թուրքիայի ՊՆ-ն հայտարարել է, որ Իրաքի հյուսիսային Ղանդիլի լեռների ուղղությամբ իրականացված ավիահարձակման հետևանքով սպանվել է ՔԲԿ-ի 5 անդամ:

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ, երեքշաբթի օրը, Թուրքիայի ՊՆ-ն հայտարարել է, որ Իրաքի հյուսիսային շրջանի ուղղությամբ Թուրքիայի հարձակման հետևանքով սպանվածները եղել են ՔԲԿ-ի ավագ անդամներից: 

Անցնող մեկ շաբաթվա ընթացքում Իրաքի հյուսիսային շրջանում սա Թուրքիայի երկրորդ հարձակումն է ՔԲԿ-ի դիրքերի ուղղությամբ:

Թուրքական աղբյուրների հաղորդմամբ, անցյալ շաբաթ Իրաքի տարածքում գտնվող «Ուվաշին» և «Խաքուրք» շրջանների ուղղությամբ Թուրքիայի կողմից իրականացված հարձակումների ընթացքում սպանվել է ՔԲԿ-ի 9 անդամ: 

Արդեն 4 տասնամյակ է, ինչ Քրդստանի աշխատավորական կուսակցությունը զինյալ պայքար է մղում Անկարայի կենտրոնական կառավարության դեմ: Թուրքիան այս կուսակցությանը համարում է ահաբեկչական խումբ: