Թուրքիան կարևորել է Սիրիայում ռազմական ներկայության շարունակումը
https://parstoday.ir/hy/news/world-i118144-Թուրքիան_կարևորել_է_Սիրիայում_ռազմական_ներկայության_շարունակումը
Թուրքիայի ՊՆ-ն կրկին կարևորել է Սիրիայի Իդլիբ նահանգում Թուրքիայի ռազմական ներկայության շարունակումը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 12, 2020 14:12 Asia/Tehran
  • Թուրքիան  կարևորել է Սիրիայում ռազմական ներկայության շարունակումը

Թուրքիայի ՊՆ-ն կրկին կարևորել է Սիրիայի Իդլիբ նահանգում Թուրքիայի ռազմական ներկայության շարունակումը:

Հինգշաբթի օրը Թուրքիայի Անատոլի լրատվական գործակալության հաղորդմամբ Հոլուսի Աքարն ասել է.«Սիրիայի հյուսիս-արևմտյան Իդլիբ նահանգում շարունակվելու է Թուրքիայի ռազմական ներկայությունը և այս ուժերի դուրսբերումը օրակարգում չէ»:

Նույնպես անդրադառնալով Անկարայում ՌԴ-ի ռազմական պատվիրակության ներկայությանը, Թուրքիայի ՊՆ-ն հավելել է.«Ռուսական պատվիրակության հետ հանդիպման ժամանակ կարևոր համաձայնություն է կայացել Իդլիբի ու Հրադադարի գործադրման կապակցությամբ»:

Ավելի քան 2 ամիս, Սիրիան սկսել է Իդլիբն ահաբեկիչներից մաքրագործելու գործողությունները, սակայն Թուրքիան, որ դեմ է Սիրիայի այս քայլին, բռնագրավել է այդ երկրի տարածքի մի մասը:

Ըստ Սոչիում կայացած համաձայնության, Թուրքիան պետք է տարբերակէր ահաբեկչական խմբերը, քաղաքական կոնֆլիկտները և սովորական քաղաքացիներին, սակայն ոչ միայն չի գործադրել այն, այլ Անկարան աջակցել է ահաբեկչական խմբերին: