Կորոնավիրուսը Ֆրանսիայի բողոքարարներին չի խանգարել դուրս գալ փողոց
Չնայած ամբողջ աշխարհում, այդ թվում նաև Ֆրանսիայում կորոնավիրուսի համաճարակի տարածմանը, Ֆանսիայի «դեղին բաճկոնավորներ» հակակառվարական բողոքի շարժման մասնակիցներն արդեն 17-րդ անընդմեջ շաբաթը, դուրս են եկել փողոցներ:
Շարժման հարյուրավոր ակտիվիստներ դուրս են եկել Փարիզի փողոցներ՝ բողոքելու կառավարության գործունեության դեմ:
Ոստիկանությունը հաղորդել է, որ ցույցին մասնակցել է շուրջ 400 քաղաքացի: Փարիզի տարբեր հատվածներում տեղկայավել է 2 հազար ոստիկան:
Ցուցարարներին ցրելու համար, Ֆրանսիայի ոստիկանությունը հիմնականում կիրառում է արցունքաբեր գազ:
Ֆրանսիայի կառավարության քաղաքականության դեմ բողոքող «դեղին բաճկոնավորների» շարժումը ձևավորվել է 2018թ նոյեմբերին: Մինչ այժմ ցույցերի ընթացքում զոհվել է 12 և վիրավորվել կամ ձերբակալվել ավելի քան 10 հազար մարդ: