ՄԱԿ․ «Աֆղանստանը երեխաների համար ամենավտանգավոր երկիրն է աշխարհում»
Երեխաների հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Վիրջինիա Գամբան ասել է, որ Աֆղանստանը երեխաների համար ամենավտանգավոր երկիրն է աշխարհում։
Երեքշաբթի օրը Աֆղանստանի ԶԼՄ-ների միջոցով հրապարակված հաղորդագրության մեջ, Վիրջինիա Գամբան հայտարարել է․ «Այս երկիրը շարունակում է մնալ ամենավտանգավոր երկիրը երեխաների համար»։
Երեխաների հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչն ընդգծել է, որ հակամարտող կողմերը պետք է աֆղանցիների միջև խաղաղության բանակցություններում մեծ ուշադրություն դարձնեն երեխաների իրավունքների ապահովմանը։
Աֆղանստանի մարդու իրավունքների հանձնաժողովի զեկույցի համաձայն՝ 2019 թ․ այդ երկրում տեղի ունեցած ռազմական գործողությունների ու պայթյունների հետևանքով,զոհվել կամ վիրավորվել է 2700 երեխա:
ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի հրապարակած զեկույցի համաձայն՝ անցած տարի Աֆղանստանում տեղի ունեցած պայթյունների հետևանքով, միջին հաշվով օրական 9 երեխա է զոհվել կամ հաշմանդամ դարձել: