Ամերիկացիներին զայրացրել է Ֆրանսիայում Իրանի քաղաքացու կալանաքից ազատվելը
https://parstoday.ir/hy/news/world-i118507-Ամերիկացիներին_զայրացրել_է_Ֆրանսիայում_Իրանի_քաղաքացու_կալանաքից_ազատվելը
ԱՄՆ Պետդեպարտամենտը վրդովված է Ֆրանսիայի կողմից Իրանի պատժամիջոցները շրջանցելու մեղադրանքով ձերբակալված Իրանի քաղաքացուն ազատ արձակելու կապակցությամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 23, 2020 05:30 Asia/Tehran
  • Ամերիկացիներին զայրացրել է Ֆրանսիայում Իրանի քաղաքացու կալանաքից ազատվելը

ԱՄՆ Պետդեպարտամենտը վրդովված է Ֆրանսիայի կողմից Իրանի պատժամիջոցները շրջանցելու մեղադրանքով ձերբակալված Իրանի քաղաքացուն ազատ արձակելու կապակցությամբ:

ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մորգան Օրթագուսը կիրակի օրը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները խորապես ցավում է Ջալալ Ռուհոլլահ Նեջադին կալանքից ազատելու Ֆրանսիայի միակողմանի որոշման համար: Ավելի վաղ, Վաշինգտոնը դիմել էր Ֆրանսիային՝ Նեջադին արտահանձնելու հարցով:

 Մորգան Օրթագոսը հայտարարել է, որ Ֆրանսիան չի կատարել երկկողմանի արտահանձնման պայմանագրով ստանձնած իր պարտավորությունները:

Ինժեներ Ջալալ Ռուհոլլահ Նեջադը ձերբակալվել էր ավելի քան մեկ տարի առաջ ՝ Ֆրանսիայի  Նիցցա օդանավակայանում, ԱՄՆ արդարադատության նախարարության պահանջով:

Ուրբաթ օրը, Իրանի դատական ​​համակարգի խոսնակ Ղոլամհոսեյն Էսմայիլին, անդրադառնալով  ինժեներ Ջալալ Ռուհոլլահի ազատ  արձակվելուն, հայտարարել էր. «Իրանի անմեղ քաղաքացին, որը մեղադրվում էր Ֆրանսիայում ամերիկյան պատժամիջոցները շրջանցելու մեջ, դատապարտվել էր առանց օրինական պաշտպանության: Նա ազատազրկվել էր առանց դատավարության և սեփական իրավունքը պաշտպանելու հնարավորության: Սակայն Իրանի համապատասխան կառուցյների արդյունավետ աշխատանքի շնորհիվ, Ջալալ Ռուհոլլահն ազատ է արձակվել»: