ԱՄՆ-ն օգտվում է կորոնավիրուսի տարածումից՝ Սիրիայի ահաբեկչիչներին օգնելու համար
Սիրիայի և Ռուսաստամի կառավարությունները հայտարարել են, որ ԱՄՆ-ը աջակցություն է ցուցաբերում ահաբեկչական խմբերին՝ մարդասիրական օգնության անվան տակ:
Համատեղ հայտարարության մեջ ասված է. «Օգտվելով կորոնավիրուսի հետևանքով ստեղված իրավիճակից և Ռաքբանի ճամբարի փախստականների համար ուղարկվող մարդասիրական օգնության անվան տակ, ԱՄՆ- նիրականում օգնություն է ցուցաբերում Սիրիայում գործող ահաբեկչական խմբերին»:
Սիրիայի և Ռուսաստանի կառավարությունները հայտարարել են, որ ԱՄՆ անօրինական օկուպացիայի արդյունքում, Ռաքբանի փախստականների ճամբարում տիրող վիճակն աղետալի է և պահանջել են փախստականների վերադարձնել Սիրիայի կողմից վերահսկվող տարածքներում գտնվող իրենց տները:
Ռաքբանի ճամբարը, որտեղ կա 25,000 սիրիացի փախստական, գտնվում է ամերիկյան ուժերի վերահսկողության տակ, ինչը համարյա անհնար է դարձնում մարդասիրական օգնության ծրագրերի աշխատողներին մուտքը ճամբար:
Չնայած այս ամսվա սկզբին Սիրիայից Սիրիայից դուրս գալու մասին հայտարարությանը, ամերիկյան ուժերը շարունակում են իրենց ներկայությունն այդ երկրում: