Գերմանիան հաստատել է INSTEX-ի շրջանակում առաջին գործարքը
Գերմանիայի ԱԳ նախարարությունը հաստատել է INSTEX-ի շրջանակում Իրանի հետ առաջին ֆինանսական գործարքը։ Այս մասին հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը։
Գերմանիայի ԱԳ նախարարությունը, երեքշաբթի օրը հրապարակել է հաղորդագրություն, որում հայտարարել է․ «Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցները շրջանցելու և դեղորայքին ու բժշկական սարքավորումներին այս երկրի հասանելիությունը դյուրին դարձնելու համար, Իրանի հետ Եվրոպայի ֆինանսական և առևտրային փոխանակումների մեխանիզմի՝ INSTEX-ի շրջանակում, Բեռլինը, Փարիզը և Լոնդոնը, առևտրային առաջին գործարքն են իրականացրել Թեհրանի հետ»։
Հարկ է նշել, որ եվրոպական ընկերություններն առ այսօր ԱՄՆ-ի պատժամիջոցների վախից չէին համարձակվում օգտվել այդ մեխանիզմից։ Իրանի իշխանությունները չեն հաստատել լուրը։
Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրից ԱՄՆ-ի անօրինական դուրս գալուց և միջուկային պատժամիջոցների վերականգումից հետո, եվրոպացիներն Իրանի հետ բանակցությունների ընթացքում խոստացան ֆինանսական հատուկ մեխանիզմ ներկայացնել ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցները չեզոքացնելու համար։