Ֆրանսիայում կորոնավիրուսից մահացածների մարմինները պահում են մթերային խանութների սառնարաններում
Ապրիլ 05, 2020 05:58 Asia/Tehran
Եվրոպայի մթերային խանութների խոշորագույն ցանցը՝ Rungis-ը, իր սառնարանային բաժինը հատկացրել է կորոնավիրուսից մահացածների մարմինները պահելու համար:
Ֆրանս պրեսի հաղորդման համաձայն, Ֆրանսիայի ոստիկանությունը հայտարարել է, որ ուրբաթ օրվանից, մահացածների մարմինները կտեղափոխվեն այս սառնարանային տարածք, որտեղից դրանք կհանձվեն հարազատներին:
Հատկանշական է, որ խանութների ցանցը շարունակելու է իր բնականոն աշխատանքը:
Ֆրանսիայի ոստիկանությունը հայտարարել է, որ Փարիզն ամենաշատն է տուժե;լ կորոնավիորսւից:
Ֆրանսիայում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 6,507-ի, վարակվել է 82.165 մարդ:
Ֆրանսիայում Իտալիայից և Իսպանիայից հետո, գրանցվել է մահացության ամենամեծ թիվը:
Պիտակ