Թուրքիայում ավելացել են կանանց նկատմամբ կիրևառվող ընտանեկան բռնության դեպքերը
Կորոմնավիրուսի տարածման ֆոնին, երբ մարդիկ հարկադրված տանն են մնում, Թուրքիայում ավելացել են կանանց նկատմամբ կիրառվող բռնության դեպքերը: Այդ մասին հայտարարել է Sosyo Politik հետազոտական կենտրոնը՝ ապրիլի 3-8-ն անցկացրած սոցհարցման արդյունքների համաձայն:
Սոցհարցման արդյունքում պարզվել է, որ նախքան կորոնավիրուսի տարածվելը և տանը մնալը, Թուրքիայում կանանց 15 տոկոսն էր հայտարարել, որ ընտանեկան բռնության է ենթարկվում, իսկ վերջին օրերին այդ թիվը կազմել է 28 տոկոս:
Թուրքիայի Առողջապահության նախարարության հաղորդման համաձայն, 5138 նոր դեպքերի հայտնաբերմամբ, այդ երկրում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 52167-ի: Վերջին 24 ժամերի ընթացքում գրանցվել է կիրոնավիրուսից մահվան 95 դեպք և մահացածների թիվը հասել է 1101-ի: