Թուրքիայում ավելացել են կանանց նկատմամբ կիրևառվող ընտանեկան բռնության դեպքերը
https://parstoday.ir/hy/news/world-i119269-Թուրքիայում_ավելացել_են_կանանց_նկատմամբ_կիրևառվող_ընտանեկան_բռնության_դեպքերը
Կորոմնավիրուսի տարածման ֆոնին, երբ մարդիկ հարկադրված տանն են մնում, Թուրքիայում ավելացել են կանանց նկատմամբ կիրառվող բռնության դեպքերը: Այդ մասին հայտարարել է Sosyo Politik հետազոտական կենտրոնը՝ ապրիլի 3-8-ն անցկացրած սոցհարցման արդյունքների համաձայն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 12, 2020 08:28 Asia/Tehran
  • Թուրքիայում ավելացել են կանանց նկատմամբ կիրևառվող ընտանեկան բռնության դեպքերը

Կորոմնավիրուսի տարածման ֆոնին, երբ մարդիկ հարկադրված տանն են մնում, Թուրքիայում ավելացել են կանանց նկատմամբ կիրառվող բռնության դեպքերը: Այդ մասին հայտարարել է Sosyo Politik հետազոտական կենտրոնը՝ ապրիլի 3-8-ն անցկացրած սոցհարցման արդյունքների համաձայն:

Սոցհարցման արդյունքում պարզվել է, որ նախքան կորոնավիրուսի տարածվելը և տանը մնալը, Թուրքիայում կանանց 15 տոկոսն էր հայտարարել, որ ընտանեկան բռնության է ենթարկվում, իսկ վերջին օրերին այդ թիվը կազմել է 28 տոկոս:

Թուրքիայի Առողջապահության նախարարության հաղորդման համաձայն, 5138 նոր դեպքերի հայտնաբերմամբ, այդ երկրում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 52167-ի: Վերջին 24 ժամերի ընթացքում գրանցվել է կիրոնավիրուսից մահվան 95 դեպք  և  մահացածների թիվը հասել է 1101-ի: