Մեծ Բրիտանիան խոշոր շահույթ է ստանում Եմենի դեմ Սաուդյան արաբիայի պատերազմից
Բրիտանական Guardian օրաթերթը գրել է, որ վերջին հինգ տարիներին Եմենի դեմ Սաուդյան Արաբիայի կողմից մղվող պատերազմում այդ երկրին վաճառելով մեծ քանակությամբ սպառազինոթյուն, Բրիտանիան խոշար շահույթ է ստացել:
Թերթը գրել է, որ այս ժամանակահատվածում Բրիտանիան Սաուդյան Արաբիային վաճառել է 18 միլիրարդ 938 միլիոնդ ոլարի սպառազինություն, որոնցով Սաուդյան Արաբիան հարձակում է իրականացրել Եմենի դեմ:
BAE-ի զեկույցն ինչպես նաև «Ընդդեմ զենքի առևտրի» շարժման կողմից իրականացված հետազոտությունը վկայում է, որ միայն 2019թ Սաուդյան Արաբիային զենքի վաճառքից, Բրիտանիան ստացել է 2.5 միլիարդ ֆունտ ստեռլինգի շահույթ:
2015թ Եմենի դեմ Սաուդյան Արաբիայի սկսած պատերազմի ընթացքում, մինչ այժմ զոհվել է ավելի քան 16 հազար եմենցի: