Բողոքի ցույցեր ԱՄՆ-ում՝ ընդդեմ կարանտինի
https://parstoday.ir/hy/news/world-i119515-Բողոքի_ցույցեր_ԱՄՆ_ում_ընդդեմ_կարանտինի
ԱՄՆ-ի մի խումբ քաղաքացիներ, բողոքի ցույց են անցկացրել, պահանջելով դադարեցնել կարանտինի ռեժիմը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 18, 2020 09:06 Asia/Tehran
  • Բողոքի ցույցեր ԱՄՆ-ում՝ ընդդեմ կարանտինի

ԱՄՆ-ի մի խումբ քաղաքացիներ, բողոքի ցույց են անցկացրել, պահանջելով դադարեցնել կարանտինի ռեժիմը:

Ֆրանս պրես լարտվական գործակալության հաղորդման համաձայն, ԱՄՆ-ի մի շարք քաղաքներ, այդ թվում Միչիգան նահանգից, բողոքել են կարանտինի ինչպես նաև կորոնավիրուսի կանխարգելմանն ուղղված մի շարք միջոցառումների, այդ թվում՝ սոցիալական հեռավորության պահպանման ծրագրի դեմ:

Ցուցարարները հավաքվել են Միչիգան նահանգի տեղական կառավարման մարմինների դիմաց: Նրանք կրել են պաստառներ, որոնց վրա գրված է եղել. «Դադարեցրեք կարանտինը», «Մենք ուզում ենք աշխատել» և «Ազատ կյանք կամ մահ» գրություններով պաստառներ:

Ցուցարարները բողոքել են նաև խոշոր առևտրի կենտրոնների փակման դեմ, նշելով, որ կառավարության այդ որոշումը քաղաքացիների համար տնտեսական խնդիրներ է սեղծել:

Հաղորդումների համաձայն, նմանատիպ բողոքի ցույցեր են անցկացվել նաև ԱՄՆ-ի այլ քաղաքաներում, այդ թվում՝ Կոնկորդ, Նյու Հեմփշիր և Օստին քաղաքներում: