Ապրիլ 21, 2020 18:12 Asia/Tehran
  • Օքսֆամն ահազանգել է առաջիկա ամիսներին Աֆրիկայում սովի ճգնաժամի բռնկման կապակցությամբ

Օքսֆամ հասարակական կազմակերպությունն ահազանգել է առաջիկա ամիսներին Աֆրիկայում 50 միլիոն մարդկանց սպառնացող սովի կապակցությամբ։

Փարիզում լույս տեսնող Le Monde թերթը գրել է․-«Օքսֆամը երեքշաբթիր օրը հայտարարել է, որ արևմտյան Աֆրիկայում քաղցած մարդկանց թիվը առաջիկա երեք ամիսների ընթացքում եռապատկվելու է։ Հունիսին գրանցված 17 միլիոն քաղցած մարդկանց թիվը օգոստոսին կհասնի 50 միլիոնի»։

«Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակը COVID-19-ն ավելացել է Աֆրիկա մայրցամաքի մյուս խնդիրներին, ներառյալ սովին ու անապահովությանը և կարող է շատ մարդկանց կանգնեցնել սննդամթերքի ճգնաժամի առաջ»։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ևս մի քանի օր առաջ ներկայացրած զեկույցում կանխատեսել էր, որ Աֆրիկայում կորոնավիրուսի տարածման դեպքում,   300 հազար մարդ կմահանա  և 30 միլիոնը կհայտնվի աղքատության եզրին։

Պիտակ