Գերմանիայի արձագանքն Իրանի ռազմական արբանյակի արձակմանը
https://parstoday.ir/hy/news/world-i119725-Գերմանիայի_արձագանքն_Իրանի_ռազմական_արբանյակի_արձակմանը
Գերմանիայի կառավարությունը, ԱՄՆ-ի մոտեցամանը համահունչ, մտահոգություն է հայտնել Իրանի առաջին ռազմական արբանյակի ուղեծիր դուրս գալու կապակցությամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 23, 2020 14:03 Asia/Tehran
  • Գերմանիայի արձագանքն Իրանի ռազմական արբանյակի արձակմանը

Գերմանիայի կառավարությունը, ԱՄՆ-ի մոտեցամանը համահունչ, մտահոգություն է հայտնել Իրանի առաջին ռազմական արբանյակի ուղեծիր դուրս գալու կապակցությամբ:

Հինգշաբթի օրը Գերմանիայի արտգործնախարարությունը Թվիթերում հայտարարել է, որ Բեռլինն անհանգստացած է Իրանի ռազմական արբանյակի հաջող արաձակման կապակցությամբ:

Գերմանիայի արտգործնախարարությունը նշել է, որ Իրանի հրթիռային ծրագիրն ապակայունացնող  ազդեցություն է թողնում տարածաշրջանի վրա և որ Եվրոպայի անվտանգության շահերի տեսակետից անընդունելի է:

 ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մորգան Օրթագուսը հայտարարել է, որ Իրանի այս  քայլը խախտում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևը:

Ռուսաստանի խորհրդարանի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Կոսաչևն ասել  է, որ ռազմական արբանյակը տիեզերք ուղարկելու Իրանի քայլը չի խախտում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևը: