Գերմանիայի արձագանքն Իրանի ռազմական արբանյակի արձակմանը
Գերմանիայի կառավարությունը, ԱՄՆ-ի մոտեցամանը համահունչ, մտահոգություն է հայտնել Իրանի առաջին ռազմական արբանյակի ուղեծիր դուրս գալու կապակցությամբ:
Հինգշաբթի օրը Գերմանիայի արտգործնախարարությունը Թվիթերում հայտարարել է, որ Բեռլինն անհանգստացած է Իրանի ռազմական արբանյակի հաջող արաձակման կապակցությամբ:
Գերմանիայի արտգործնախարարությունը նշել է, որ Իրանի հրթիռային ծրագիրն ապակայունացնող ազդեցություն է թողնում տարածաշրջանի վրա և որ Եվրոպայի անվտանգության շահերի տեսակետից անընդունելի է:
ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մորգան Օրթագուսը հայտարարել է, որ Իրանի այս քայլը խախտում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևը:
Ռուսաստանի խորհրդարանի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Կոսաչևն ասել է, որ ռազմական արբանյակը տիեզերք ուղարկելու Իրանի քայլը չի խախտում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևը: