ԱՄՆ-ում մեծացել է գործազրկության նպաստի համար դիմողների թիվը
Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով, ԱՄՆ-ում ավելացել է գործազրկության նպաստի համար դիմողների թիվը:
Euronews- ի փոխանցմամբ ՝ ԱՄՆ-ի տնտեսությունը 90 տարվա ընթացքում ամենաբարդ ճգնաժամի առջև է կանգնած: Այդ երկրում վերջին օրերին գործազրկության նպաստ ստանալու համար դիմել է ևս 3,8 միլիոն մարդ:
Դա ավելին է, քան երկրի երկու ամենաբազմաբնակիչ քաղաքների՝ Նյու Յորքի և Չիկագոյի ընդհանուր բնակչությունը:
Հաղորդման համաձայն, վերջին վեց շաբաթների ընթացքում, կորոնավիրուսի դեմ պայքարի նպատակով հաստատված սահմանափակումների պատճառով, աճել է գործազրկության նպաստի համար դիմող անձանց թիվը
Ավելի վաղ հաղորդվել էր, որ 26 միլիոն ամերիկացիներ գրանցվել են գործազրկության նպաստներից օգտվելու համար:
Վիճակագրական տվյալների համաձայն, Միացյալ Նահանգներում աշխատուժի մեկ վեցերորդը ներկայումս գործազուրկ է: