ԱՄՆ-ում մեծացել է գործազրկության նպաստի համար դիմողների թիվը
https://parstoday.ir/hy/news/world-i120025-ԱՄՆ_ում_մեծացել_է_գործազրկության_նպաստի_համար_դիմողների_թիվը
Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով, ԱՄՆ-ում ավելացել է գործազրկության նպաստի համար դիմողների թիվը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 01, 2020 12:09 Asia/Tehran
  • ԱՄՆ-ում մեծացել է գործազրկության նպաստի համար դիմողների թիվը

Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով, ԱՄՆ-ում ավելացել է գործազրկության նպաստի համար դիմողների թիվը:

Euronews- ի փոխանցմամբ ՝ ԱՄՆ-ի տնտեսությունը 90 տարվա ընթացքում ամենաբարդ ճգնաժամի առջև է կանգնած: Այդ երկրում վերջին օրերին գործազրկության նպաստ ստանալու համար դիմել է ևս 3,8 միլիոն մարդ:

 Դա ավելին է, քան երկրի երկու ամենաբազմաբնակիչ քաղաքների՝ Նյու Յորքի և Չիկագոյի ընդհանուր բնակչությունը:

Հաղորդման համաձայն, վերջին վեց շաբաթների ընթացքում, կորոնավիրուսի դեմ պայքարի նպատակով հաստատված սահմանափակումների պատճառով, աճել է գործազրկության նպաստի համար դիմող անձանց թիվը

Ավելի վաղ հաղորդվել էր, որ 26 միլիոն ամերիկացիներ գրանցվել են գործազրկության նպաստներից օգտվելու համար:

Վիճակագրական տվյալների համաձայն, Միացյալ Նահանգներում աշխատուժի մեկ վեցերորդը ներկայումս գործազուրկ է: