Թուրքիան ցանկանում է գնել ամերիկյան Patriot հրթիռային համակարգը
Մայիս 01, 2020 15:01 Asia/Tehran
Թուրքիայի նախագահի խոսնակն ասել է, որ երկիրը շահագրգռված է ԱՄՆ-ից գնել Patriot հրթիռային համակարգը:
Ատլանտյան խորհրդում անցկացվող տեսակոնֆերանսի ժամանակ, Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալինը հայտարարել է. «Չնայած Թուրքիայում ռուսական S-400 հրթիռայաին համակարգի գործարկմանը, Անկարան ցանկանում է ԱՄՆ-ից բնել Patriot հրթիռային համակարգը:
Ավելի վաղ, Թուրքիայում ԱՄՆ դեսպանը հայտարարել էր, որ եթե այդ երկիրը շահագործի ռուսական S-400 հրթիռային համակարգը ոչ միայն կկանգնի կոնգրեսի պատժամիջոցների առջև ԱՄՆ, այլև կզրկվի Patriot հրթիռային համակարգի գնման պայմանագրից:
Թուրքիայի կողմից ռուսական S-400 զենիթահրթիռային համակարգի գնումը երկու երկրների հարաբերությունների սրման պատճառներից մեկն է:
Պիտակ