Մայիս 02, 2020 09:02 Asia/Tehran
  • ՄԱԿ-ը նախազգուշացրել է Արևմտյան ափն Իսրայելին կցվելու հետևանքների մասին

ՄԱԿ-ի մարդու իրավունքների փորձագետը նախազգուշացրել է Արևմտյան ափն Իսրայելին կցվելու և ռեժիմի կողմից մարդու իրավունքների ոտնահարման ծանր հետևանքների մասին:

ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով անկախ փորձագետ Մայքլ Լինքն ուրբաթ օրը նախազգուշացրել է, որ Արևմտյան ափը բռնագրավված տարածքներին միացնելու Իսրայելի որոշումը օրինական, բարոյական և քաղաքական առումով անընդունելի է:

Լինքը նաև նշել է, որ ՄԱԿ-ի անդամ պետությունները չպետք է բավարարվեն միայն   Արևմտյան ափի բռնակցումը դատապարտելով և կոչ է արել պատժամիջոցներ կիրառել սիոնիստական ​​ավանների արտադրանքի նկատմամբ:

Փորձագետը շեշտել է, որ գրավյալ տարածքներում մշտապես ոտնահարվում են մարդու իրավունքները, և որ իրավիճակն ավելի է վատանալու Արևմտյան ափի բռնակցման արդյունքում:

Պիտակ