Վենեսուելան անցկացնում է հակաահաբեկչական լայնամասշտաբ վարժանքներ
Վենեսուելայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Նիկոլաս Մադուրոյի հրամանով, մեկնարկել է «Բոլիվարյան վահան» զորավարժության նոր փուլը, որն անցկացվելու է ծովափնյա տարածքներում, հավանական սպառնալիքներին դիմակայելու նպատակով:
Վենեսուելայի ՆԳ նախարար Նեստոր Ռեվերոլը հայտարարել է, որ շաբաթ օրը վաղ առավոտյան, կոլումբիացի զինյալներն արագընթաց նավակով փորձել են հարձակում իրականացնել Լա Գուարիա նահանգի դեմ:
Վենեսուելայի անվտանգության ուժերը, հարձակվելով զինված խմբավորման անդամների վրա, սպանել են նրանցից յոթին և ձերբակալել ևս երկուսին: Պաշտոնյաների հաղորդման համաձայն, ձերբակալվածների թվում է նաև մի ամերիկացի լրտես, ով աշխատել է թմրամիջոցների դեմ պայքարի գրասենյակում:
«Ահաբեկչական խմբավորման նպատակը Վենեսուելայի կառավարության մի խումբն պաշտոնյաների սպանելը և երկրում անկարգություններ հրահրելն էր», - ասված է Ռիերոլի հայտարարության մեջ: