Բայդենն առաջատար է ԱՄՆ չորս նահանգներում
Վերջին սոցհարցումների արդյունքները վկայում են, որ ԱՄՆ նախագահական ընտրություններում դեմոկրատների հիմնական թեկնածուն, չորս խոշոր նահանգներում, առաջ է անցել գործող նախագահից:
CNN-ի հաղորդմամբ, Reuters-ի և Ipsos-ի համատեղ սոցհարցման արդյունքների համաձայն, ԱՄՆ-ի 2020 թվականի նախագահական ընտրություններում դեմոկրատական թեկնածու Ջո Բայդենն առաջատար է այնպիսի կարևոր նահանգներում, ինչպիսիք են Ֆլորիդան, Միչիգանը, Փենսիլվանիան և Վիսկոնսինը:
Սոցհարցման արդյունքների համաձայն, Բայդենի օգտին քվեարկելու է հարցվողների 45, իսկ Թրամփի օգտին՝ 39 տոկոսը:
Հարկ է նշել, որ 2016 թ. այս նահանգները առավելագույն աջակցությունն են ցուցաբերել հանրապետականներին և Թրամփին:
«Հարփերս» ինստիտուտի նոր սոցհարցման արդյունքների համաձայն, Ջո Բայդենը Փենսիլվանիայում հանրային աջակցության առումով գերազանցել է Թրամփին: