Թուրքիայի արտաքին առևտրի ծավալը նվազել է
https://parstoday.ir/hy/news/world-i120135-Թուրքիայի_արտաքին_առևտրի_ծավալը_նվազել_է
Կորոնավիրուսի պանդեմիայի հետևանքով, այս տարվա ապրիլին, Թուրքիայի արտաքին առևտրի ծավալները նվազել են, հասնելով 2019 թվականից ի վեր ամենացածր մակարդակին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 04, 2020 13:38 Asia/Tehran
  • Թուրքիայի արտաքին առևտրի ծավալը նվազել է

Կորոնավիրուսի պանդեմիայի հետևանքով, այս տարվա ապրիլին, Թուրքիայի արտաքին առևտրի ծավալները նվազել են, հասնելով 2019 թվականից ի վեր ամենացածր մակարդակին։

Ինչպես հաղորդում է Թուրքիայի TRT  հեռուստաընկերությունը, այդ երկրի ներմուծումների ծավալն ապրիլ ամսին նվազել է 28․31 տոկոսով, հասնելով 12 միլիարդ 957 միլիոն դոլարի։

Թուրքիայի արտահանումների ծավալը ևս ապրիլ ամսին նվազել է  41․38 տոկոսով, կազմելով 8 միլիարդ 993 միլիոն դոլար։

Թուրքիայի առողջապահության նախարարության վիճակագրական վերջին տվյալների համաձայն՝ այդ երկրում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 126 հազար 45-ի, մահացաներինը՝ 3 հազար 397-ի։