ԱՄՆ քաղաքացիները չեն վստահում կորոնավիրուսի վերաբերյալ պաշտոնական տվյալներին
Մայիս 06, 2020 12:21 Asia/Tehran
ԱՄՆ-ում անցկացված հետազոտությունների համաձայն, այդ երկրի քաղաքացիները չեն հավատում կորոնավիրուսի զոհերի թվի վերաբերյալ կառավարության հրապարակած տվյալներին:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Ipsos- ի և Axios- ի համատեղ անցկացրած սոցհարցման արդյունքների համաձայն, ամերիկացիները թերահավատորեն են վերաբերվում կորոնավիրուսից մահվան դեպքերի վերաբերյալ կառավարության հայտարարած տվյալներին:
Axios-ը գրել է. «Կորոնավիրուսից մահվան դեպքերի վերաբերյալ կառավարության հայտարարած տվյալների նկատմամբ ամերիկացիների վստահությունը անցած մի քանի շաբաթների ընթացքում 53-ից նվազել է 38 տոկոսի»:
ԱՄՆ-ում կորոնավիրուսի հետևանքով մահացել է ավելի քան 72 հազար 200 մարդ:
Պիտակ