Չինաստան.«Վաշինգտոնը լռում է իր մանրեաբանական լաբերատորիաների վերաբերյալ»
Չինաստանի ԱԳ նախարարության խոսնակը հերքել է ԱՄՆ-ի հայտարարությունը այն մասին, որ կորոնավիրուսը ստեղծվել է Վուհան քաղաքի լաբորատորիաներից մեկում: Նա հայտարարել է.«ԱՄՆ-ն լռում է իր մանրեաբանական լաբորատորիաների հարցով»:
Չորեքշաբթի գիշեր Պեկինում կայացած մամլու ասուլիսի ընթացքում, նշելով որ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեով հիմքեր չունի իր հակաչինական հայտարարությունների համար, Հուա Չունինգը շեշտել է.«ԱՄՆ-ն նախկին ԽՍՀՄ երկրներում մանրեաբանական լաբորատորիաներ է հիմնել, սակայն լռում է դրանց գործունեության, օգտագործման եղանակի ու անվտանգության վերաբերյալ»:
Չինաստանի ԱԳ նախարարության խոսնակը հավելել է. «ԱՄՆ-ն Վիետնամի ու Կորեայի պատերազմի ընթացքում կիրառել է կենսաբանական զենք»:
Նշելով, որ ԱՄՆ-ը ուժ գործադրելով իր դաշնակիցների պարտադրում է առճակատվել Չինաստանի հետ Հուա Չունինգը նշել է.«ԱՄՆ-ի դիվանագետները ուզում են ամբողջ պատասխանատվությունը գցել Չինաստանի վրա»:
Վերջերս, մի հարցազրույցում, ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել էր, որ կորոնավիրուսը տարածվել է Չինաստանի Վուհան քաղաքում գտնվող մի լաբորատորիայից: