Ռուսաստանը դեմ է իշխանությունների փոփոխության համար ԱՄՆ-ի կողմից ուժ կիրառմանը
https://parstoday.ir/hy/news/world-i120244-Ռուսաստանը_դեմ_է_իշխանությունների_փոփոխության_համար_ԱՄՆ_ի_կողմից_ուժ_կիրառմանը
ՌԴ-ի ԱԳ նախարարությունը դատապարտել է Վենեսուելլայի օրինական կառավարության կործանման համար ԱՄՆ-ի կողմից հեղաշրջում փորձեր կատարվելու ջանքերը:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մայիս 07, 2020 14:15 Asia/Tehran
  • Ռուսաստանը դեմ է իշխանությունների փոփոխության համար ԱՄՆ-ի կողմից ուժ կիրառմանը

ՌԴ-ի ԱԳ նախարարությունը դատապարտել է Վենեսուելլայի օրինական կառավարության կործանման համար ԱՄՆ-ի կողմից հեղաշրջում փորձեր կատարվելու ջանքերը:

Հինգշաբթի օրը ԻՌՆԱ-ի հաղորդմամբ ՌԴ-ի ԱԳ նախարարությունը հանդես գալով մի հաղորդագրությամբ շեշտել է. «Մոսկվան դեմ է իշխանությունների փոփոխության հարցով ուժ կիրառվելու քային»

Այս հաղորդագրության մեջ ասված է. «Մենք տեղյակ ենք Վենեսուելայում մի խումբ օտարերկրյա վարձկանների ձերբակալությունից: Նրանք մտադրություն են ունեցել ահաբեկչական հարձակումներ իրականացնել երկրի օրինական կառավարության դեմ: Վենեսուելայի անվտանգության ծառայությունը հայտարարել է, որ ձերբակալվածների մեջ կան նաև ԱՄՆ հատուկ ծառայությունների հետ կապված գործակալներ»:

Կիրակի օրը Վենեսուելլայի կառավարություն հայտարարել է, որ վնասազերծել է մի ահաբեկչական խմբի: Ահաբեկիչները Վենեսուելլա են մտել Կոլումբիայից և հեղաշրջում առաջացնելու մտադրություն են ունեցել:

Վերջին մեկ տարվա ընթացքում Վենեսուելլան ԱՄՆ-ի կողմից ենթարկվել է խստագույն պատժամիջոցների, որոնց նպատակն այդ երկրի օրինական կառավարության կործանումն է եղել: