ԱՄՆ-ում փակվել է ավելի քան 20 միլիոն աշխատատեղ
Մայիս 07, 2020 13:29 Asia/Tehran
Կորոնավիրուսի բռնկման հետևանքով, ԱՄՆ-ում փակվել է ավելի քան 20 միլիոն աշխատատեղ:
Hill- ի կայքի հաղորդման համաձայն, Ամերիկյան ADP հետազոտական ինստիտուտի նախագահ Ահո Յելդիրմազն անդդրադառնալով այդ մասին հայտարարել է. «Այս ցուցանիշը վերաբերում է միայն ապրիլ ամսվան, և դա կրկնակի ավելին է քան տնտեսական ճգնաժամի ընթացքում փակված աշխատատեղերի ընդհանուր թիվը»:
Յելդիրմազն ասել է, որ ծառայությունների ոլորտում գրանցվել է ամենամեծ ցուցանիշը. փակվել է 16 միլիոն աշխատատեղ:
ԱՄՆ-ում կորոնավիրուսի բռնկումից ի վեր, ավելի քան 30 միլիոն մարդ դիմել է գործազրկության նպաստ ստանալու համար:
Պիտակ