Փելոսի. «Ամերիկացի երեխաների մեկ հինգերորդը չունի բավարար սնունդ»
https://parstoday.ir/hy/news/world-i120277-Փելոսի._Ամերիկացի_երեխաների_մեկ_հինգերորդը_չունի_բավարար_սնունդ
ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի նախագահն ասել է. «Կորոնավիրուսի տարածվելու և տնտեսական խնդիրների մեծանալուն զուգահեռ, ամերիկացի երեխաների մեկ հինգերորդը չունի բավարար սնունդ»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 08, 2020 07:47 Asia/Tehran
  • Փելոսի. «Ամերիկացի երեխաների մեկ հինգերորդը չունի բավարար սնունդ»

ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի նախագահն ասել է. «Կորոնավիրուսի տարածվելու և տնտեսական խնդիրների մեծանալուն զուգահեռ, ամերիկացի երեխաների մեկ հինգերորդը չունի բավարար սնունդ»:

Բլումբերգ լրատվական գործակալությանը տված հարցազրույցում, Նենսի Փելոսին ասել է. «Հանրապետականներն այն պայմաններում են ձգտում կրճատել ամերիկացի մեծահարուստների հարկերը, երբ  փոքր երեխաներ ունեցող մայրերի գրեթե մեկ հինգերորդն ասում է, որ իրենց երեխաները բավարար քանակությամբ սնունդ չունեն»:

ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի նախագահը նշել է, որ ժողովուրդը տառապում ու մահանում է, իսկ Սպիտակ Տան պաշտոնատարները ցանկանում են վերաբացել տնտեսությունը:

Այս բոլորն այն դեպքում, երբ ԱՄՆ-ը ավելի քան մեկ միլիոն 290 հազար վարակված և ավելի քան 76 հազար մահ արձանագրելով, աշխարհում առաջին տեղն է զբաղեցնում կորոնավիրուսով վարակվածների և մահացությունների առումով: