ՌԴ-ն արձագանքել է լուսնի վրա գործունեություն ծավալելու ԱՄՆ-ի ծրագրին
https://parstoday.ir/hy/news/world-i120289-ՌԴ_ն_արձագանքել_է_լուսնի_վրա_գործունեություն_ծավալելու_ԱՄՆ_ի_ծրագրին
Ռուսաստանի պետական տիեզերական ընկերության ղեկավարը հայտարարել է. «Լուսնի վրա գործունեության մասին ԱՄՆ-ի ծրագիրը մեզ հիշեցնում է Աֆղանստանի ու Իրաքի վրա ԱՄՆ-ի հարձակումները»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 08, 2020 13:37 Asia/Tehran
  • ՌԴ-ն արձագանքել է լուսնի վրա գործունեություն ծավալելու ԱՄՆ-ի ծրագրին

Ռուսաստանի պետական տիեզերական ընկերության ղեկավարը հայտարարել է. «Լուսնի վրա գործունեության մասին ԱՄՆ-ի ծրագիրը մեզ հիշեցնում է Աֆղանստանի ու Իրաքի վրա ԱՄՆ-ի հարձակումները»:

Հինգշաբթի օրը, Ռոյտերսի հաղորդմամբ, լուսնի վրա ԱՄՆ-ի գործունեության ծրագիրը համեմատելով Իրաքի ու Աֆղանստանի վրա հարձակման հարցում միջազգային համաձայնության ստորագրման հետ, Ռուսաստանի պետական տիեզերական ընկերության ղեկավար Դմիտրի Ռոգոզինն իր թվիթերյան միկրոբլոգում գրել է. «Լուսնի կամ Իրաքի վրա հարձակման մեջ տարբերություն չկա»:

Լուսնի վրա գործունեություն ծավալելու ԱՄՆ-ի ռազմավարության մասին Ռոգոզինն ասել է. «Նախ կհայտարարվի ԱՄՆ-ի ծրագրին կողմ երկրների կոալիցիա ձևավորելու  մասին, այնուհետև, անտեսելով ՄԱԿ-ին ու նույնիսկ ՆԱՏՕ-ին, ԱՄՆ-ը կգործադրի  իր ծրագիրը»:

Դոնալդ Թրամփը մտադիր է  միջազգային համաձայնություն կաացնել՝ լուսնի վրա գոյություն ունեցող  հանքանյութերի շահագործման համար և մտադիր է այս ծրագրին մասնակից դարձնել Կանադային, Ճապոնիային, ԱՄԷ-ին ու ԵՄ-ին: