1104 թվականին Լուսնի անհետացումը բացատրել են հրաբխի ժայթքմամբ
Միջնադարյան քրոնիկոնում բազմիցս նշվել է Լիալուսնի եւ դրա անհետացման մասին:
Ինչով էին պայմանավորված այդպիսի արտասովոր մթնոլորտային կամ աստղագիտական երեւույթները՝ գիտնականները գուշակում են առ այսօր եւ միայն վերջերս հայտնվել է առավել հավաստի տարբերակը, գրում է «Պոպուլյարնայա մեխանիկա»-ն:
Շուրջ ինը հարյուրամյակ առաջ Երկրի մթնոլորտում տեղի է ունեցել խոշոր հեղաշրջում. ծծմբի մասնիկներով հարուստ հսկայական ամպը տարածվել է ստրատոսֆերայում՝ փակելով երկինքը մի քանի ամսով կամ անգամ տարով նախքան ի վերջո Երկրի վրա հայտնվելը: Մենք գիտենք, որ դա տեղի է ունեցել, քանի որ հետազոտողները վերլուծում են սառցե նմուշները, որոնք վերցվել են սառցադաշտերի խորությունից, որոնցում պահպանվել են մոխրի մասնիկներ՝ հրաբխերի ժայթքման արդյունքում, որոնք հասել են ստրատոսֆերային եւ այնուհետեւ հայտնվել մեր մոլորակի մակերեւույթին:
Սառույցը կարող է պահպանել հրաբխաբանության վկայությունները շատ երկար ժամանակահատվածում: Տվյալ դեպքում գիտնականները ենթադրել են, որ ծծմբի շերտը վկայում է 1104 թվականին իսլանդական Գեկլա հրաբխի ժայթքման մասին (որոշ միջնադարյան աղբյուրներ անվանում են այն «Դժողքի դարպասներ»):
Որպեսզի պարզեն, թե որ հրաբուխն է ապահովել այդչափ աէրոզոլներ, որ դրանք տարածվել են ամբողջ մոլորակում, գիտախումբը ուսումնասիրել է ամբողջ պատմական փաստաթղթերը՝ փնտրելով տարօրինակ, մութ լուսնային խավարումների մասին միջնադարյան գրառումներ: ՆԱՍԱ-ի տեղեկություններով՝ 1100 եւ 1120 թվականների միջակայքում Եվրոպայում կարելի էր տեսնել յոթ ամբողջական լուսնային խավարում:
News.am