Ռուսաստանը Վենեսուելայի հետ համագործակցել է հեղաշրջումը չեզոքացնելու գործողության ժամանակ
https://parstoday.ir/hy/news/world-i120364-Ռուսաստանը_Վենեսուելայի_հետ_համագործակցել_է_հեղաշրջումը_չեզոքացնելու_գործողության_ժամանակ
Ռուսաստանի փոխարտգործնախարարը հայտարարել է. «Մոսկվայի ռազմական համագործակցությունը Կարակասի հետ օրինական է, սակայն ոմանք փորձում են անտեսել այդ հանգամանքը»:
(last modified 2025-08-05T04:59:57+00:00 )
Մայիս 10, 2020 14:52 Asia/Tehran
  • Ռուսաստանը Վենեսուելայի հետ  համագործակցել է հեղաշրջումը չեզոքացնելու գործողության ժամանակ

Ռուսաստանի փոխարտգործնախարարը հայտարարել է. «Մոսկվայի ռազմական համագործակցությունը Կարակասի հետ օրինական է, սակայն ոմանք փորձում են անտեսել այդ հանգամանքը»:

Սերգեյ Ռյաբկովը կիրակի օրը հայտարարել է, որ Մոսկվան և Կարակասը լավ համագործակցություն են ունեցել տարբեր ոլորտներում, երկու երկրների կառավարությունների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակներում, և  իրավական շրջանակում:

Նա հավելել է. «Կարակասի հետ համագործակցությունը երրորդ կողմի համար վտանգ չի ներկայացնում, սակայն  Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի ընդդիմադիրները փորձում են քարոզչություն իրականացնել այդ երկրում Ռուսաստանի ներկայության դեմ», - ասել է Ռյաբկովը:

Ավելի վաղ, Վենեսուելայի որոշ լրատվամիջոցներ հայտարարել էին, թե Ռուսաստանի  հատուկ նշանակության ուժերի ութ զինծառայողներ, ներգրավված են եղել Մադուրոյի դեմ  հեղաշրջումը կանխելու գործողության մեջ օդանավերով թռիչք են իրականացրել   տարածքում, որտեղ բախումներ են տեղի ունեցել օտարերկրյա վարձկանների և Վենեսուելայի անվտանգության ուժերի միջև: .