ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը՝ ինտերնետով ահաբեկիչների հավաքագրման աճի մասին
https://parstoday.ir/hy/news/world-i120367-ՄԱԿ_ի_գլխավոր_քարտուղարը_ինտերնետով_ահաբեկիչների_հավաքագրման_աճի_մասին
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը RIA Novosti-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ ահաբեկիչների և նեոնացիստների կողմից աճել են ինտերնետի և ժամանակակից տեխնոլոգիաների օգնությամբ իրականացվող հավաքագրումն ու հանրության արմատականացումը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 10, 2020 15:22 Asia/Tehran
  • ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը՝ ինտերնետով ահաբեկիչների հավաքագրման աճի մասին

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը RIA Novosti-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ ահաբեկիչների և նեոնացիստների կողմից աճել են ինտերնետի և ժամանակակից տեխնոլոգիաների օգնությամբ իրականացվող հավաքագրումն ու հանրության արմատականացումը:

Գուտերեշի խոսքով` գրոհայինները շրջահայաց են և «լավ պատրաստված են տեխնոլոգիաների» հարցում:

Ինչպես հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, ծայրահեղական և ահաբեկչական խմբերը հրապարակում են տեսանյութ նոր առցանց հարթակներով և հավելվածներով: «Նրանց հաղորդագրությունները հագեցած են փառքի կեղծ խոստումներով և իրական սադրանքով` ուղղված հասարակության ավելի շատ խոցելի շերտերին»,- ասել է Անտոնիո Գուտերեշը:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կարծում է, որ ծնողները, ուսուցիչները և բոլոր հնարավոր հեղինակությունները պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկեն: Նա նշել է, որ համաշխարհային կազմակերպությունը ևս իր ներդրումն է կատարում գրոհայինների դեմ պայքարում: «Անցյալ տարի ես թողարկել եմ ՄԱԿ-ի ռազմավարությունը և Գործողությունների պլանը ատելություն սերմանող արտահայտությունների դեմ պայքարում»,- հիշեցրել է պարոն Գուտերեշը:

1in.am