Վաշինգտոնի սպառնալիքներին հակազդելու Պեկինի միջուկային ծրագիրը
Պեկինը զսպիչ միջոցառումներ է ձեռնարկում՝ ԱՄՆ-ի սպառնալիքներին դիմակայելու համար և այդ նպատակով, արդիականացնում է իր միջուկային զինանոցը:
Կիրակի օրը, չինական Global Times թերթն անդրադառնալով Չինաստանի դեմ ուղղված ԱՄՆ-ի աճող սպառնալիքներին, հատկապես՝ առևտրի, ռազմական և անվտանգության ոլորտներում, գրել է. «ԱՄՆ-ի կողմից հրահրված պատերազմը զսպելու և հակահարված տալու համար, Պեկինն այլընտրանք չունի, քան իր իր միջուկային զինանոցն ուժեղացնելը»:
Հոդվածը հրապարակվել է այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զանգահարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և կոչ արել համաձայնություն ստորագրել Վաշինգտոնի, Պեկինի և Մոսկվայի միջև՝ զենքի արդյունավետ վերահսկողության վերաբերյալ:
Թրամփը Չինաստանին բազմիցս կոչ է արել միանալ «Նոր Ստարտ» համաձայնագիրը (Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջուկային զենքի գործարքը, որը լրանում է 2021-ի փետրվարին), թարմացնելու բանակցություններին, սակայն Պեկինը մինչ այժմ մասնակցության ցանկություն չի հայտնել: