Դմիտրի Պեսկովի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս
https://parstoday.ir/hy/news/world-i120437-Դմիտրի_Պեսկովի_մոտ_հայտնաբերվել_է_կորոնավիրուս
ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովի մոտ հաստատվել է նոր տիպի կորոնավիրուս։
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Մայիս 12, 2020 13:16 Asia/Tehran
  • Դմիտրի Պեսկովի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովի մոտ հաստատվել է նոր տիպի կորոնավիրուս։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, Պեսկովն անձամբ հաստատել է լուրը և հայտնել, որ բուժվում է։

«Այո, ես վարակվել եմ, բուժվում եմ»,- նշել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակը։

Ավելի վաղ Պեսկովի մոտ կորոնավիրուսի կասկածի մասին հայտնել էր «Տելեգրամ»-ի «Նեզիգար» ալիքը։

Կորոնավիրուս է հայտնաբերվել նաև ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի, Քաղաքաշինության նախարար՝ Վլադիմիր Յակուշևի և Մշակույթի նախարար Օլգա Լյուբիմովայի մոտ։ 

Միշուստինը ապրիլի 30-ից գտնվում է մոսկովյան հիվանդանոցներից մեկում՝ բժիշկների հսկողության տակ, և բժիշկները նշում են, որ նրա առողջական վիճակում դրական դինամիկա է նկատվում։

https://armenpress.am/arm/news/1015081.html