Ֆրանսիացիները բողոքում են կարանտինի ընթացքում ոստիկանության բռնությունների դեմ
Զայրացած ֆրանսիացիները բողոքել են կարանտինի ժամանակ Ֆրանսիայի ոստիկանության կոպիտ գործողությունների դեմ:
Երեքշաբթի օրը Եվրոնյուզը հաղորդել է, որ Փարիզի ծայրամասում գտնվող Սան Դոնի թաղամասում զայրացած քաղաքացիները բողոքել են կարանտինի ժամանակ ոստիկանության բռնի քայլերի դեմ:
Երեքշաբթի օրը Եվրոնյուզը հաղորդել է որ ոստիկանությունը գրոհել է ցույցը:
Սակայն ոստիկանության գործողություններից հետո բողոքողների թիվը աստիճանաբար ավելացել է հասնելով մի քանի հարյուրի:
Լրատվական գործակալությոևհը հաղորդել է, որ այս շրջանում ոստիկանների և ցուցարարների միջև բախումները սկսվել են ապրիլի վերջից:
Բողոքի ակցիաներից մեկի ժամանակ մոտոցիկլը բախվել է ոստիկանական մեքենայի հետ, ինչը սրել է լարվածությունը: Այս պահին ընթանում է գործով հետաքննություն:
Փարիզի Սեն Դոնի թաղամասը քաղաքի ամենաաղքատ վայրերից մեկն է, որի մեծամասնությունը սևամորթներ և ասիացի ներգաղթյալներ են: