ԱՄՆ-ը հրապարակել է պատժամիջոցների վերաբերյալ նոր որոշումը
https://parstoday.ir/hy/news/world-i120536-ԱՄՆ_ը_հրապարակել_է_պատժամիջոցների_վերաբերյալ_նոր_որոշումը
Վաշինգտոնիր միակողմանի քաղաքականության շրջանակներում, ԱՄՆ կառավարւթյունը նավային բեռնափոխադրումներ իրականացնող և ապահովագրական ընկերություններին տրամադրել է նոր հրահանգներ՝ պատժամիջոցներից խուսափելու վերաբերյալ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 15, 2020 11:34 Asia/Tehran
  • ԱՄՆ-ը հրապարակել է պատժամիջոցների վերաբերյալ նոր որոշումը

Վաշինգտոնիր միակողմանի քաղաքականության շրջանակներում, ԱՄՆ կառավարւթյունը նավային բեռնափոխադրումներ իրականացնող և ապահովագրական ընկերություններին տրամադրել է նոր հրահանգներ՝ պատժամիջոցներից խուսափելու վերաբերյալ:

Նոր հրահանգները վերաբերում են Իրանի, Հյուսիսային Կորեայի և Սիրիայի նկատմամբ սահմանված պատժանմիջոցներին:

ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է որ 2018թ ՀԳՀԾ-ից դուրս գալուց հետո, Թրամփի կառավարությունը հետևում է Իրանի նավթի արտահանումը զրոյացնելու քաղաքականությանը:

Չնայած մարտ ամսին կառավարությունը  տարածել էր պատժամիջոցների նախագծի նախնական տարբերակը, սակայն ծովային բեռնափոխադրումներ իրականացնող և ապահոբվագրական ընկերությունները հրաժարվում էին գործադրել այն, պնդելով, որ դա վնասում է միջազգային առևտրին:

Իրանի դեմ ԱՄՆ-ի սահմանած միակողմանի պատժամիջոցներն արժանացել են միջազգային շրջանակների և ՄԱԿ-ի քննադատությանը: