Ռուսաստան. Միացյալ Նահանգները ճնշում է գործադրում Անվտանգության խորհրդի անդամների վրա
https://parstoday.ir/hy/news/world-i120541-Ռուսաստան._Միացյալ_Նահանգները_ճնշում_է_գործադրում_Անվտանգության_խորհրդի_անդամների_վրա
Վիեննայի միջազգային կազմակերություններում ՌԴ ներկայացուցիչը հայտարարել է. «Իրանի զենքի էմբարգոն երկարաձգելու նատակով, ԱՄՆ-ը ճնշում է գործադրում ՄԱԿ-ի ԱԽ անդամների վրա»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 15, 2020 13:02 Asia/Tehran
  • Ռուսաստան. Միացյալ Նահանգները ճնշում է գործադրում Անվտանգության խորհրդի անդամների վրա

Վիեննայի միջազգային կազմակերություններում ՌԴ ներկայացուցիչը հայտարարել է. «Իրանի զենքի էմբարգոն երկարաձգելու նատակով, ԱՄՆ-ը ճնշում է գործադրում ՄԱԿ-ի ԱԽ անդամների վրա»:

Ուրբաթ օրը, Թվիթերում արած գրառման մեջ, Միխայիլ ուլյանովը գրել է. «Իրանի զենքի էմբարգոն երկարաձգելու և ձգանի միխանիզմը կիրառելու ԱՄՆ-ի փաստարկնրը թույլ են ոչ միայն տրամաբանական, այլ նաև իրավական տեսակետից: Այդ իսկ պատճառով, ԱՄՆ-ի քայլերն ավելի շատ նման են ԱԽ անդամների վրա ճնշում գործադրելու»:

Ուլյանովը նշել է, որ առաջիկա օրերին ավելի մանրամասն կանդրադառնա այդ հարցին:

Վկայակոչելով 1971թ ստորագրված ՄԱԿ-ի դատական փաստաթուղթը, Ուլյանովը հավելել է. «Համաձայնագրի կողմը, որը չի կատարում իր պարտավորությորնները, չի կարող պահանջել, որպեսզի իր իրավունքները ճանաչվեն»:

Պատասխանելով ՀԳՀԾ-ի վերաբերյալ մեկ այլ թվիթերյան գրառմանը, Ուլյանովը նշել է. «Իրանի կողմից ՀԳՀԾ-ով ստանձնած իր պարտավորությունների նվազեցումն ԱՄՆ-ի առավելագույն քաղաքականության արդյունքն էր»: